Ջո Բայդեն - Մենք չենք դադարեցնի աշխատել ամերիկացիներին Գազայից դուրս բերելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սոցիալական ցանցերում արձագանքում է Ռաֆահի անցակետի բացմանը։
«Այսօր ամերիկյան ղեկավարության շնորհիվ մենք ապահով ճանապարհ ենք ապահովել վիրավոր պաղեստինցիների և օտարերկրյա քաղաքացիների համար Գազայի հատվածից հեռանալու համար։ Մենք ակնկալում ենք, որ Ամերիկայի քաղաքացիները կհեռանան այսօր և ակնկալում ենք, որ ավելի շատ մարդիկ կհեռանան առաջիկա օրերին: Մենք չենք դադարեցնի աշխատանքը՝ ամերիկացիներին Գազայից դուրս բերելու համար»,- գրել է Ջո Բայդենը Twitter-ում։
Գազայում պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ օտարերկրյա անձնագրեր ունեցողներն այսօր սկսել են լքել արաբական անկլավը: Տասնյակ մարդիկ Ռաֆահ անցակետով լքել են Գազայի հատվածը։
Ըստ տեղեկությունների՝ Եգիպտոսի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ելքը բացելու մասին համաձայնագիրը կնքվել է Քաթարի միջնորդությամբ և համաձայնեցվել ԱՄՆ-ի հետ։