Ջո Բայդեն - Մեկ թեկնածուն չափազանց ծեր է և մտավորապես ոչ պիտանի նախագահական պաշտոնի համար, իսկ մյուսը ես եմ
Ջո Բայդեն - Մեկ թեկնածուն չափազանց ծեր է և մտավորապես ոչ պիտանի նախագահական պաշտոնի համար, իսկ մյուսը ես եմ

Մի թեկնածուն չափազանց ծեր է և մտավորապես ոչ պիտանի նախագահի պաշտոնին, իսկ մյուսը՝ ես,- Gridiron Club-ի ընթրիքի ժամանակ Դոնալդ Թրամփի մասին կատակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ Բայդենի հայտնվելը Gridon Club-ի ընթրիքին, որին մասնակցում էին քաղաքական գործիչներ և լրագրողներ, առաջին անգամն էր, որ նախագահը անձամբ ներկա էր այս միջոցառմանը։

Միաժամանակ Բայդենը խոսել է լրագրողների մասին և նշել, որ նրանք պարտադիր չէ, որ ժողովրդի թշնամիներ լինեն։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը զրուցել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալայի հետ՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։

«Մենք չենք խոնարհվել, ուկրաինացիներն էլ չեն խոնարհվելու, ես չեմ խոնարհվել»,- ասել է Բայդենը։