Ջո Բայդեն. Կրեմլի հաղորդումներից մեկի հաղորդավարն ասել է. «Կեցցեք հանրապետականներ», եթե ռուս քարոզիչները շնորհավորում են ձեզ, ժամանակն է վերանայել ձեր արածը
Ջո Բայդեն. Կրեմլի հաղորդումներից մեկի հաղորդավարն ասել է. «Կեցցեք հանրապետականներ», եթե ռուս քարոզիչները շնորհավորում են ձեզ, ժամանակն է վերանայել ձեր արածը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանրապետականներին կոչ է անում «անել իրենց աշխատանքը», գրում է ԱՄՆ նախագահը Twitter-ում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանրապետականներին հորդորել է հավանություն տալ Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող օգնությանը մինչև արձակուրդը։

Միաժամանակ Բայդենը նշել է, որ ֆինանսավորումը արգելափակելու հանրապետականների որոշմանը հավանություն են տալիս միայն ռուս քարոզիչները։

«Պուտինի հավատարիմները տոնում էին Մոսկվայում, երբ անցած շաբաթ հանրապետականները դեմ քվեարկեցին Ուկրաինային օգնություն տրամադրելուն: Կրեմլի հաղորդումներից մեկի հաղորդավարը բառացիորեն ասել է՝ «Կեցցեք հանրապետականներ», եթե ռուս քարոզիչները շնորհավորում են ձեզ, միգուցե ժամանակն է վերանայելու ձեր արածը»,- գրել է Բայդենը։