Ջո Բայդեն - Կապ եմ հաստատել Նեթանյահուի հետ՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար ռազմական աջակցության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին Բայդենը գրել է «Թվիթեր»-ում։
«Ես կրկին կապ հաստատեցի վարչապետ Նեթանյահուի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Իսրայելին և նոր տեղեկատվություն տրամադրելու քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ռազմական աջակցության վերաբերյալ։ Ժամանակն է, որ բոլոր երկրները միանշանակ դատապարտեն Համասին որպես ահաբեկչական կազմակերպություն, որը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդի ձգտումները»,- գրել է Բայդենը Twitter-ի իր էջում։