Ջո Բայդեն. Իսրայելն իրավունք ունի պայքարել ՀԱՄԱՍ-ի դեմ
U.S. President Joe Biden speaks about the Friday jobs report and the U.S. economy as he delivers remarks at an "American Rescue Plan challenge event" in the Eisenhower Executive Office Building at the White House in Washington, U.S., September 2, 2022. REUTERS/Jonathan Ernst
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում նշել է, որ Իսրայելն իրավունք ունի պայքարելու «Համասի» դեմ։ Այս մասին Ջո Բայդենը նշել է Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«Ես կրկնել եմ, որ Իսրայելն իրավունք ունի պայքարելու Համասի դեմ՝ ահաբեկչական խմբավորման, որը պատասխանատու է Հոլոքոստից ի վեր հրեա ժողովրդի ամենասարսափելի կոտորածի համար»,- ասել է Բայդենը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը նշել է, որ Նեթանյահուի հետ զրույցի ընթացքում շեշտը դրել է պատանդներին ազատ արձակելու և Գազայի խաղաղ բնակչությանն օգնությունն ավելացնելու համար անհապաղ զինադադարի անհրաժեշտության վրա։