Ջո Բայդեն - Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը պետք է դադարեցվի՝ պատանդներին ազատ արձակելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատանդներին ազատ արձակելու համար Իսրայելի և Համասի միջև պատերազմը պետք է դադարեցվի։ Այս մասին Բայդենը հայտարարել է Մինեսոտայում։ Նա պատասխանել է միջոցառմանը ներկա գտնվող մի կնոջ, ով խնդրել է ԱՄՆ նախագահին կոչ անել Իսրայելին և Համասին դադարեցնել կրակը։
«Կարծում եմ՝ մեզ ընդմիջում է պետք։ Դադարը նշանակում է, որ մենք պետք է ժամանակ հատկացնենք պատանդներին դուրս բերելու համար»,- ասել է Բայդենը։
Ավելի ուշ Սպիտակ տունը պարզաբանեց, որ նախագահը նկատի ուներ մարդասիրական օգնությունը և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 240 պատանդների ազատ արձակումը։
Բայդենը նաև նշել է, որ իրավիճակը «անհավանական ծանր» է և՛ իսրայելցիների, և՛ մահմեդական աշխարհի համար։
«Ես կողմ էի երկու պետությունների սկզբունքների վրա հիմնված լուծում գտնելուն։ Փաստն այն է, որ «Համասը» ահաբեկչական կազմակերպություն է»,- ասել է ԱՄՆ նախագահը։