Ջո Բայդեն. Իրանի և նրա վստահված անձանց սպառնալիքների դեպքում Իսրայելի անվտանգությանը մեր հանձնառությունը երկաթյա է
«Մեր հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը՝ ի դեմս Իրանի և նրա վստահված անձանց սպառնալիքի, երկաթյա է»-ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բայդենը Իսրայելին նախազգուշացրել է, որ Իրանը սպառնում է «լուրջ հարձակմամբ» այն բանից հետո, երբ տասը օր առաջ Իսրայելը հարվածներ հասցրեց Սիրիայում Իրանի հյուպատոսությանը։
«Մենք ամեն ինչ կանենք Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու համար»։ Ինչպես ասացի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իրանի և նրա վստահված սպառնալիքների դեմ Իսրայելի անվտանգությանը մեր հանձնառությունը երկաթյա է: Նորից ասեմ՝ երկաթապատ»,- ասել է Բայդենը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին օդային հարձակման հետեւանքով ամբողջությամբ ավերվել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքը։ Արդյունքում զոհվել են Իրանի յոթ բարձրաստիճան պաշտոնյաներ և վեց Սիրիայի քաղաքացիներ։