Ջո Բայդեն. Հուսով եմ, որ հաջորդ երկուշաբթի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար կլինի
Ջո Բայդեն. Հուսով եմ, որ հաջորդ երկուշաբթի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար կլինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կրակը կդադարի մի քանի օրից։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Ինչպես Նյու Յորքում լրագրողներին ասել է Բայդենը, նա հույս ունի, որ Գազայում իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունում հրադադարը կսկսվի հաջորդ երկուշաբթի։

Նրա խոսքով, կարծես թե կողմերը համաձայնության են եկել Կաթարում բանակցությունների ընթացքում, որի նպատակն է ազատ արձակել պատանդներին։

«Իմ ազգային անվտանգության խորհրդականն ինձ ասում է, որ մենք մոտ ենք համաձայնության։ Բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց ես հուսով եմ, որ հաջորդ երկուշաբթի զինադադար կլինի»,- լրագրողներին ասել է Բայդենը։