Ջո Բայդեն. Դոնալդ Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար և պետք է արգելափակվի քաղաքականապես
Մենք պետք է քաղաքականապես արգելափակենք Թրամփին,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ըստ Բայդենի՝ Դոնալդ Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար և, հետևաբար, «պետք է արգելափակվի քաղաքականապես» ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է Նյու Հեմփշիրի նախընտրական շտաբում դեմոկրատների առաջ։
«Մենք պետք է արգելափակենք նրան։ Պետք է նրան դադարեցնել քաղաքականապես։ Մենք պետք է արգելափակենք Թրամփին: Սա այն է, ինչ մենք պետք է անենք»,- ասել է Բայդենը։