Ջո Բայդեն. Բոլորը պետք է իմանան. եթե ամերիկացուն վնասեք, պատասխանատվության կենթարկվեք
Ջո Բայդեն. Բոլորը պետք է իմանան. եթե ամերիկացուն վնասեք, պատասխանատվության կենթարկվեք

«Բոլորը պետք է իմանան. եթե ամերիկացուն վնասեք, պատասխանատվության կենթարկվեք»-ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«Այսօր կեսօրին իմ հրամանով ԱՄՆ ռազմական ուժերը հարվածներ են իրականացրել Իրաքում և Սիրիայում գտնվող թիրախներին, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և նրա մասնաճյուղերը օգտագործում էին ամերիկյան ուժերի վրա հարձակվելու համար։ Մեր պատասխանը սկսվեց այսօր։ Այն կշարունակվի մեր ընտրած ժամին և վայրում: ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտություն Մերձավոր Արևելքում կամ աշխարհի որևէ այլ վայրում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, ով կարող է փորձել մեզ վնասել, պետք է իմանա. եթե ամերիկացուն վնասեք, պատասխանատվության կենթարկվեք», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մասնակցել է Հորդանանում ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհված ամերիկացի զինծառայողների հուղարկավորության արարողությանը և զրուցել նրանց ընտանիքների հետ։

Հունվարի 28-ին Սիրիայի հետ սահմանի մոտ գտնվող Հորդանանում գտնվող ռազմաբազայի վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։