Ջո Բայդեն. Բենիամին Նեթանյահուն Համասին դեմ պատերազմում ավելի շատ է վնասում Իսրայելին, քան օգնում նրան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Համասի դեմ պատերազմում Բենիամին Նեթանյահուն ավելի շատ է վնասում Իսրայելին, քան օգնում է։
Նա ասաց, որ պաշտպանում է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու Համասի կողմից հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, սակայն, ինչպես ասում է Բայդենը, «Նեթանյահուն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի մահացող անմեղ զոհերին»։
«Կարծում եմ, որ դա ավելի շատ վնասում է Իսրայելին, քան օգնում», – ասել է Բայդենը։
Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, իսրայելական պոտենցիալ ռազմական գործողությունը Ռաֆահ քաղաքում իր համար «կարմիր գիծ» է։