Այն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ, մենք ժխտում ենք դա,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ելույթ ունենալով Սպիտակ տանը միջոցառման ժամանակ՝ Բայդենն ընդգծել է իր համոզմունքը, որ զոհն Իսրայելն է։
«Մենք Իսրայելի կողքին ենք՝ միասին հաղթելու ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և ՀԱՄԱՍ-ի մյուս դահիճներին: Մենք ցանկանում ենք հաղթել Համասին, և մենք աշխատում ենք Իսրայելի հետ՝ դա անելու համար»,- ասել է Բայդենը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը խոստացել է պայքարել մինչեւ վերջ պատանդների ազատ արձակման համար։