Ջո Բայդեն. ԱՄՆ-ն աշխատում է ՄԱԿ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Հորդանանի հետ՝ մեղմելու ՀԱՄԱՍ-ի հարձակման հումանիտար ազդեցությունը
ԱՄՆ-ն աշխատում է ՄԱԿ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Հորդանանի հետ՝ մեղմելու ՀԱՄԱՍ-ի հարձակման հումանիտար հետևանքները,- սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Միացյալ Նահանգներն աշխատում է Իսրայելի, Եգիպտոսի, Հորդանանի և ՄԱԿ-ի կառավարությունների հետ՝ մեծացնելու աջակցությունը ՀԱՄԱՍ-ի հարձակման հումանիտար հետևանքները մեղմելու, օգնության մատակարարումները վերականգնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և պատերազմի օրենքը պահպանելու համար»,- գրում է Ջո Բայդենը: