Ջո Բայդեն. ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն պատերազմի Ուկրաինայում Ռուսաստանի հետ

20:49, 11.03.2022

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները Ուկրաինայում չեն պատերազմի Ռուսաստանի հետ,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ աշխարհը միասնական է և կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին։

«ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմ է, և մենք պետք է խուսափենք դրանից։ Բայց մենք արդեն գիտենք, որ Ուկրաինայի դեմ Պուտինի պատերազմը երբեք հաղթանակով չի ավարտվի։ Նա հույս ուներ առանց կռվի գերիշխող դիրք գրավել Ուկրաինայում, սակայն այդ ծրագիրը ձախողվեց։ Նա հույս ուներ Եվրոպայի համարձակությունը պառակտել և դա նույնպես ձախողվեց։ Նա ցանկանում էր թուլացնել անդրատլանտյան դաշինքը, բայց չկարողացավ։ Նա ցանկանում էր պառակտել ամերիկյան ժողովրդավարությունը, սակայն այդ ծրագիրը ձախողվեց։ Ամերիկայի ժողովուրդը միասնական է: Աշխարհը միասնական է և կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին: Մենք թույլ չենք տա ավտոկրատներին թելադրել աշխարհի ուղին»,- ասել է Բայդենը։

Նմանատիպ