Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, որպեսզի ուկրաինացիները չընկնեն
Ջո Բայդեն. ԱՄՆ-ը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, որպեսզի ուկրաինացիները չընկնեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային, որպեսզի ուկրաինացիները «չընկնեն»։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը Միացյալ Նահանգների քաղաքապետերի համաժողովում խոսել է Ուկրաինային պատերազմում միայնակ թողնելու դեպքում սպասվող սցենարի մասին։

«Եթե մենք հեռանանք, իսկ Ռուսաստանը շարունակի հարձակվել ու կործանել Ուկրաինան, ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի բալկանյան երկրներում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի Լեհաստանից Հունգարիա և Օրբան: Լրջորեն մտածեք այդ մասին»,- ասել է Ջո Բայդենը։

Ջո Բայդենը բացատրել է, որ ոչինչ դուրս չէ ԱՄՆ-ի հնարավորություններից։

ԱՄՆ նախագահը 61,4 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում է խնդրում Ուկրաինային օգնելու համար։ Հանրապետականները արգելափակում են ֆինանսավորման գործընթացը: Կոնգրեսի հանրապետականները հրաժարվում են հաստատել Ուկրաինային օգնության լրացուցիչ փաթեթը, եթե միջոցներ չձեռնարկվեն սահմանային անվտանգության ամրապնդման համար։