Ջո Բայդեն. ԱՄՆ-ը միանում է եվրոպական դաշնակիցներին՝ փակելով ռուսական բոլոր թռիչքները դեպի ԱՄՆ օդային տարածք
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ը փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգների նախագահը Կոնգրեսում իր ամենամյա ուղերձի ժամանակ։
«Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին՝ փակելու ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար, որպեսզի ամրապնդենք Ռուսաստանի մեկուսացումը և լրացուցիչ հարված հասցնենք նրանց տնտեսությանը», – ասել է Բայդենը։
Նա ասաց, որ Պուտինն այժմ մեկուսացված է աշխարհից, ինչպես երբեք:
«Մենք ամիսներ շարունակ լայնածավալ և զգուշավոր նախապատրաստվել ենք Եվրոպայում և Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում ազատասեր երկրների կոալիցիա ստեղծելու՝ Պուտինին հակադրվելու համար։ Ինչպես ձեզանից շատերը, ես անհամար ժամեր եմ անցկացրել՝ միավորելով մեր եվրոպացի դաշնակիցներին:
Եվրամիության 27 անդամների, ինչպես նաև Միացյալ Թագավորության, Կանադայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի, ինչպես նաև Շվեյցարիայի հետ միասին մենք ցավ ենք պատճառում Ռուսաստանին և աջակցում ուկրաինացի ժողովրդին։ Պուտինն այժմ մեկուսացված է աշխարհից, ինչպես երբեք: Մեր գործընկերների և դաշնակիցների հետ մենք ուժեղ տնտեսական պատժամիջոցներ ենք կիրառում»,- ասել է նա։
Նրա խոսքով, ռուսական տնտեսությունը ցնցվում է, եւ մեղավորը միայն Վլադիմիր Պուտինն է։
«Մենք արգելափակում ենք Ռուսաստանի խոշորագույն բանկերը միջազգային ֆինանսական համակարգից, Ռուսաստանի կենտրոնական բանկին հնարավորություն չենք տալիս՝ պաշտպանելու ռուսական ռուբլին։ Պուտինի 630 միլիարդ դոլարանոց ռազմական հիմնադրամն անօգուտ ենք դարձնում: Մենք արգելափակում ենք Ռուսաստանի մուտքը տեխնոլոգիա, ինչը նվազեցրել է տնտեսական հզորությունը և թուլացրել Ռուսաստանի զինված ուժերը առաջիկա տարիներին։ Այսօր ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին՝ փակելու բոլոր թռիչքները դեպի ամերիկյան օդային տարածք, որպեսզի ամրապնդենք Ռուսաստանի մեկուսացումը և լրացուցիչ հարված հասցնենք նրանց տնտեսությանը։ Նա պատկերացում չունի, թե ինչ է սպասվում: Ռուբլին արդեն արժեզրկվել է 30%-ով։ Ռուսական ֆոնդային շուկան կրճատվել է 40 տոկոսով, իսկ առևտուրը կանգ է առել: Ռուսաստանի տնտեսությունը ցնցվում է, և դրա մեղավորը միայն Պուտինն է»,- ասել է Բայդենը։