Ջիմ Ռիշի. Վրաստանում քաղաքացիական հասարակության ահաբեկումը պետք է դադարեցվի, բոլորին պետք է հնարավորություն տրվի խոսելու բաց ժողովրդավարության պայմաններում
«Ես անհանգստացած եմ, որ Վրաստանում լրագրողները, ընդդիմադիր քաղաքական գործիչները և քաղաքացիական հասարակության առաջնորդները դարձել են բռնի սպառնալիքների թիրախ»,- սոցցանցում գրառում է ԱՄՆ սենատոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջիմ Ռիշին։
Ըստ նրա՝ բաց ժողովրդավարության պայմաններում բոլորին պետք է հնարավորություն տալ խոսելու։
«Ես մտահոգված եմ, որ լրագրողները, ընդդիմադիր քաղաքական գործիչները և քաղաքացիական հասարակության առաջնորդները դարձել են բռնի սպառնալիքների թիրախ, քանի որ նրանք դեմ են Վրաստանում նախաձեռնված օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Բաց ժողովրդավարության պայմաններում բոլորին պետք է թույլ տալ խոսել: Ահաբեկչությունը պետք է դադարեցվի»,- գրում է Ջիմ Ռիշին։