Ջիմ Ռիշի. 15 տարի առաջ Ռուսաստանը ապօրինի ներխուժեց, օկուպացրեց և ոտնահարեց մարդու իրավունքները Վրաստանի շրջաններում, Ռուսաստանը պետք է պատասխան տա իր հանցագործությունների համար
Ջիմ Ռիշի. 15 տարի առաջ Ռուսաստանը ապօրինի ներխուժեց, օկուպացրեց և ոտնահարեց մարդու իրավունքները Վրաստանի շրջաններում, Ռուսաստանը պետք է պատասխան տա իր հանցագործությունների համար

15 տարի առաջ Ռուսաստանը ապօրինի ներխուժեց, օկուպացրեց և ոտնահարեց մարդու իրավունքները Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիի շրջաններում։ Ռուսաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հալածել հազարավոր անմեղ վրացիների,- 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 15-ամյակի կապակցությամբ սոցցանցում գրում է ԱՄՆ սենատոր, Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Ջիմ Ռիշին։

«Ռուսաստանը պետք է պատասխան տա իր հանցագործությունների համար և վերադարձնի Վրաստանի ինքնիշխան տարածքները»,- գրում է Ջիմ Ռիշին։