Ջիմ Ռիշը, Ջին Շահինը, Ադամ Քինզինգերը և Ջերի Քոնոլին համատեղ հայտարարություն են տարածել. Բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է դադարեցնեն սադրանքները և բանակցեն ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ
Ջիմ Ռիշը, Ջին Շահինը, Ադամ Քինզինգերը և Ջերի Քոնոլին համատեղ հայտարարություն են տարածել. Բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է դադարեցնեն սադրանքները և բանակցեն ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտի անդամները և կոնգրեսականները համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Հայտարարությունն ստորագրում են Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի առաջատար հանրապետական ​​սենատոր Ջիմ Ռիշը և նրա դեմոկրատ գործընկեր Սենատոր Ջին Շահինը և Ներկայացուցիչների պալատից Վրաստանի բարեկամների խմբի համանախագահներից հանրապետական ​​Ադամ Քինզինգերը և դեմոկրատ Ջերի Քոնոլլին:

«Վրաստանի կառավարության որոշումը՝ ներխուժել «Միացյալ ազգային շարժման» կենտրոնական գրասենյակ՝ նրա առաջնորդ Նիկա Մելիային և տասնյակ այլ ակտիվիստներին ձերբակալելու համար, հիմնովին մտահոգիչ է: Վրաստանի իրավապահ մարմինների և դատական ​​համակարգի կոռումպացված օգտագործումը քաղաքական դրդապատճառներով գործողություններ իրականացնելու համար սպառնում է այն ամենին, ինչ Վրաստանին մնացել է ժողովրդավարության և եվրաատլանտյան ուղու տեսանկյունից: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ պարոն Մելիային և Գիորգի Ռուրուային: Վրաստանի բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է դադարեցնեն սադրանքները և բանակցեն ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ», – ասված է հայտարարության մեջ: