Ջիմ Օ'Բրայենը մտահոգություն է հայտնում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի վերաբերյալ, ասում է, որ ԱՄՆ-ը միշտ հանդես կգա մարդու իրավունքների պաշտպանությամբ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենը սոցցանցում արձագանքում է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունմանը։
Օ’Բրայենի խոսքով՝ ԱՄՆ-ը միշտ բարձրաձայնելու է մարդու իրավունքների պաշտպանության համար։
«Ինձ անհանգստացնում է այն օրենքը, որը ուժի մեջ է մտել, ստորագրվել, սահմանափակում է ազատությունները և ստեղծում է Վրաստանի՝ Եվրոպայից անջատվելու վտանգ։ ԱՄՆ-ը միշտ կբարձրացնի իր ձայնը՝ պաշտպանելու մարդու իրավունքները և ազատությունները բոլորի համար»,- գրել է Օ՛Բրայենը սոցցանցում։