Ջիմ Օ'Բրայեն. Շնորհավորում ենք Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային և Բոսնիա-Հերցեգովինային իրենց եվրոպական նկրտումների վերաբերյալ Եվրոպական խորհրդի որոշումների կապակցությամբ
Ջիմ Օ'Բրայեն. Շնորհավորում ենք Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային և Բոսնիա-Հերցեգովինային իրենց եվրոպական նկրտումների վերաբերյալ Եվրոպական խորհրդի որոշումների կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ’Բրայենը շնորհավորում է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։

Ինչպես գրում է Ջիմ Օ’Բրայենը Թվիթերի իր էջում, նա անդրատլանտյան գործընկերության համար հուզիչ պահ է համարում Եվրոպական խորհրդի որոշումները Եվրամիության ընդլայնման վերաբերյալ։

«Հիանալի նորություն Եվրոպական խորհրդի կողմից ԵՄ ընդլայնման հետ կապված. Շնորհավորում ենք Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և Բոսնիա-Հերցեգովինային իրենց եվրոպական նկրտումների վերաբերյալ Եվրոպական խորհրդի որոշումների կապակցությամբ: Հուզիչ պահ մեր անդրատլանտյան գործընկերության համար»,- գրել է Ջիմ Օ’Բրայենը։