Ջիմ Օ'Բրայեն. ԱՄՆ-ն անհամբեր սպասում է վարչապետ Կոբախիձեի կառավարության հետ աշխատել 2024 թվականին
Ջիմ Օ'Բրայեն. ԱՄՆ-ն անհամբեր սպասում է վարչապետ Կոբախիձեի կառավարության հետ աշխատել 2024 թվականին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ՛Բրայենի հետ։

Ինքը՝ Օ’Բրայենը, X սոցիալական ցանցում արձագանքում է վրացի դիվանագետի հետ հանդիպմանը:

«Ինչպես ասացի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է նրա և վարչապետ Կոբախիձեի կառավարության հետ աշխատելուն 2024 թվականին, ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները և առաջ մղելու Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրումը»,- գրել է Օ’Բրայենը։