Ջիմ Օ'Բրայեն. ԱՄՆ-ը դատապարտում և չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված Հարավային Օսիայում անցկացված կեղծ խորհրդարանական ընտրությունները, մենք լիովին աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենն արձագանքել է օկուպացված Ցխինվալի տարածաշրջանում անցկացրած այսպես կոչված խորհրդարանական ընտրություններին։

Ինչպես գրում է Ջիմ Օ՛Բրայենը սոցցանցում, «ԱՄՆ-ը դատապարտում և չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված Հարավային Օսիայում անցկացված ֆիկտիվ խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են առանց Վրաստանի համաձայնության»։

«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- գրել է Ջիմ Օ՛Բրայենը։