Ջիմ Օ՛Բրայեն. Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինի, ապա հնարավոր կդառնա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային ուղի
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինի, ապա հնարավոր կլինի Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային ուղի կառուցել,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական բյուրոյի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերում ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջիմ Օ Բրայենը։
«Մեր կարծիքով, կա հնարավորություն, որը ի հայտ է գալիս սերունդը մեկ կամ գուցե մի քանի սերունդ, Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային ճանապարհ կառուցելու։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն լինի»,- ասել է Ջիմ Օ՛Բրայենը։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ կլինի հանդես գալ որպես երկու կողմերի միջև համաձայնության երաշխավոր, Օ՛Բրայենն ասաց, որ կողմերից ոչ մեկը չի խնդրել ԱՄՆ-ին կատարել այդ դերը:
«Մենք շատ ուրախ ենք աջակցելու կողմերի կողմից ձեռք բերված խաղաղության համաձայնագրին։ Իրականում այս երկու կողմերից է կախված՝ մենք կարող ենք ինչ-որ դեր խաղալ, թե ոչ։ Մենք չենք փորձում միջամտել գործընթացներին կամ հանդես գալ որպես գերտերություն տարածաշրջանում»,- ասել է Ջիմ Օ՛Բրայենը։