Ջիքիայի փողոցում ոստիկանների համար կկառուցվի 1000 բնակարանանոց բնակելի համալիր, կկառուցվի ոստիկանական քաղաք
Ջիքիայի փողոցում ոստիկանների համար կկառուցվի 1000 բնակարանանոց բնակելի համալիր, կկառուցվի ոստիկանական քաղաք,- այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Դա իմ ու ՆԳ նախարարի մեծ ցանկությունն է, մենք համատեղ որոշել ենք, որ մեր հերոս ոստիկանների համար կկառուցենք 1000 բնակարանային ոստիկանական քաղաք։ Այս նախագիծը սկսելու ենք այս տարի։ Մենք արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Տեղն էլ է ընտրված։ Վախտանգ Գոմելաուրիի գաղափարն էր նախագիծն իրականացնել Ջիքիայի փողոցում, որտեղ նախկինում տեղակայված էր ոստիկանության հատուկ բազան։ Նշված բազան տեղափոխվել է այլ վայր։ Այսպիսով, 1000 բնակարանով բնակելի համալիր կկառուցվի այս վայրում՝ ոստիկանական քաղաք, ինչպես այն, ինչ կառուցել ենք մեր հերոս զինվորների համար իմ ծառայության տարիներին: Հիշու՞մ եք, որ մենք 1000 բնակարանանոց քաղաք ենք կառուցել, որն այս տարվա սեպտեմբերին կհանձնվի մեր զինվորներին։ Նմանատիպ քաղաք կկառուցվի մեր ոստիկանների համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, նշված համալիրում ոստիկանների համար կգործեն նույն պայմանները, ինչ կգործեն բանակային քաղաքի զինվորների համար:
«Պայմանները նույնն են լինելու, ինչ բանակի համար են եղել, կամ մեր ոստիկանությունը մեկ քառակուսի մետրի համար մոտ 100 դոլար է վճարելու, մնացածը կհոգա պետությունը։ Կարծում ենք՝ դա պետք է շարունակական լինի, չպետք է լինի մեկանգամյա նախագիծ, պետք է շարունակվի։ Դա պետք է լրացուցիչ խթան հանդիսանա մեր ոստիկանների համար։ Ուզում եմ նորից ու նորից ասել, որ մեր պարտքն է, հետևաբար՝ արժանապատվորեն գնահատել այն մարդկանց, ովքեր իրենց զոհաբերում են հանուն մեր ժողովրդի, հանուն մեր երկրի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով, նախատեսվում է նաև արդիականացնել և վերանորոգել ոստիկանության բոլոր շենքերի և հատուկ նշանակության ստորաբաժանումների հենակետերը և միասնական ստանդարտի բերել, սահմանային ոստիկանությունում նույնպես նոր հատվածներ կկառուցվեն։
Բացի այդ, ըստ վարչապետի, ոստիկանության նոր շենքերի կառուցման անհրաժեշտություն կա, որը նույնպես կիրականացվի։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, նախագծի ընդհանուր արժեքը 300-ից 350 մլն լարի է, և աշխատանքները պետք է ավարտվեն երեք տարում։