«JIBE» ընկերության տնօրեն. Մառնեուլիում, ուրբաթ, գնել ենք մոտ 16 տոննա սննդամթերք, այնուհետև եղել են հանգստյան օրեր և երեքշաբթի կրկին ուղարկվել են մեքենաներ
«JIBE» ընկերության տնօրեն. Մառնեուլիում, ուրբաթ, գնել ենք մոտ 16 տոննա սննդամթերք, այնուհետև եղել են հանգստյան օրեր և երեքշաբթի կրկին ուղարկվել են մեքենաներ

Մառնեուլիում ուրբաթ գնել ենք մոտ 16 տոննա սննդամթերք, այնուհետև եղել են հանգստյան օրեր և երեքշաբթի կրկին ուղարկվել են մեքենաներ,- այս մասին հայտարարել է «JIBE» ընկերության տնօրեն Լևան Դավիթաձեն:

«JIBE» մեծածախ առևտրային ցանցի ղեկավարը մեկնաբանում է ընկերության գործունեությունը և ասում, որ «JIBE»-ի պահեստները բաշխված են Վրաստանի ողջ տարածքով:

Նրա խոսքով, ընկերության ստեղծման նպատակը և գլխավոր գործունեությունը ոչ կազմակերպված մեծածախ շուկայի կազմակերպումն էր և այն արդեն 10 տարի է գործում է:

Դավիթաձեն մեկնաբանում է, որ ընկերությունը ֆինանսական մեծ ռիսկի գնով հանդես եկավ նախաձեռնությամբ և ներգրավվեց կարանտինային գոտուց սննդամթերք գնելու գործընթացին:

«Երկրի բազմաթիվ քաղաքներում և գյուղերում կարանտին է, համապատասխանաբար, սահմանափակված է երթևեկությունը, ստեղծվել է այսպիսի իրաիճակ և հնչել է նախաձեռնություն, որ օգնենք գյուղացիներին և ֆերմերներին, որպեսզի չփչանա սննդամթերքը:

Իմ կարծիքով, Մառնեուլիում խնիր չի ստեղծվել, կիրակին և երկուշաբթին եղել են հանգստյան օրեր: Ուրբաթ, մոտ 16 տոննա սննդամթերք գնեցինք: Այնուհետև հանգստյան օրեր էին և համընկավ ուղղակի, հավաքվեց բերքը, երեքշաբթի կրկին ուղարկվեցին մեքենաներ»,- հայտարարել է Դավիթաձեն:

Նրա խոսքով, «JIBE»-ն որևէ բացառիկ իրավունք ձեռք չի բերել, գյուղատնտեսության նախարարությունը դիմել է բոլոր կազմակերպություններին, ովքեր բավարարում էին համապատասխան նորմերը:

«Այսօր ուղարկել ենք 10 մեքենա: Գործընթացը շարունակվում է, խոսվում է առավելագույնս 100 տոննա սննդամթերք գնելու մասին: Մենք հաճախ վնաս ենք կրում և նույնիսկ այն գնով չենք կարողանում վաճառել, որ գնով գնել ենք ապրանքը: Մենք շուտով կսպառենք Մառնեուլին և Բոլնիսին և կանցնենք Լագոդեխիի սննդամթերքին»,- հայտարարել է Դավիթաձեն:

Բացի այդ, նա մեկնաբանել է, որ ապրանքի գինը կազմում է շուկան: