Ջի Դի Վենս. Ես կասեի իմ եվրոպացի ընկերներին, եթե ձեր ժողովրդավարությունը կարող է ոչնչացվել օտար երկրի թվային գովազդոով մի քանի հարյուր հազար դոլարով, ապա ժողովրդավարությունը ուժեղ չի եղել
Ջի Դի Վենս. Ես կասեի իմ եվրոպացի ընկերներին, եթե ձեր ժողովրդավարությունը կարող է ոչնչացվել օտար երկրի թվային գովազդոով մի քանի հարյուր հազար դոլարով, ապա ժողովրդավարությունը ուժեղ չի եղել

«Ես կասեի իմ եվրոպացի ընկերներին, եթե ձեր ժողովրդավարությունը կարող է ոչնչացվել օտար երկրի թվային գովազդով մի քանի հարյուր հազար դոլարով, ապա ձեր դեմոկրատիան այնքան էլ ուժեղ չի եղել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

Վանսի խոսքերով, իրավիճակը վատթարացավ, երբ Ռումինիան չեղյալ հայտարարեց նախագահական ընտրությունների արդյունքները։

«Իրավիճակը վատթարացավ, երբ Ռումինիան չեղյալ հայտարարեց իր նախագահական ընտրությունների արդյունքները դեկտեմբերին՝ հիմնվելով հետախուզական գործակալության թույլ կասկածների և իր մայրցամաքային հարևանների հսկայական ճնշման վրա: Ինչպես հասկացա, փաստարկն այն էր, որ ռուսական ապատեղեկատվությունը ազդել է ռումինական ընտրությունների վրա։ Այնուամենայնիվ, ես կասեի իմ եվրոպացի ընկերներին, դուք կարող եք հավատալ, որ սխալ է, որ Ռուսաստանը գովազդ է գնում սոցիալական ցանցերում՝ ձեր ընտրությունների վրա ազդելու համար։ Դուք կարող եք դա դատապարտել գլոբալ մակարդակով, բայց եթե ձեր ժողովրդավարությունը կարող է ոչնչացվել օտար երկրի թվային գովազդով մի քանի հարյուր հազար դոլարով, ապա այն այնքան էլ ուժեղ չի եղել», – նշել է Վենսը: