Ջեյմս Ստավրիդիս. Թրամփը ճնշում կգործադրի Ուկրաինայի և Ռուսաստանի վրա, որպեսզի նրանց բերի բանակցությունների սեղանի շուրջ, ցավոք Պուտինին կմնա Ուկրաինայի 20 տոկոսը, 80 տոկոսը կլինի ժողովրդավարական և ազատ Ուկրաինա
Դոնալդ Թրամփը ճնշում կգործադրի Ուկրաինայի և Ռուսաստանի վրա, որպեսզի նրանք բերեն բանակցությունների սեղանի շուրջ, ցավոք սրտի, Պուտինին կմնա Ուկրաինայի 20 տոկոսը, իսկ 80 տոկոսը կլինի ժողովրդավարական և ազատ Ուկրաինան,- այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի նախկին հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում։
ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, համաձայնագիրը հավանաբար ընթանալու է կորեական սցենարի պես, իսկ հետո երեքից հինգ տարի հետո Ուկրաինան կընդունվի ՆԱՏՕ։
«Սա ամենավատ արդյունքը չէ, և, հավանաբար, այս կերպ կավարտվի ուկրաինական ճգնաժամը»,- ասել է Ջեյմս Ստավրիդիսը։