ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 27-29-ը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։
Բաքվում Օ’Բրայենը կհանդիպի Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում առաջընթացը և ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանը:
Օ’Բրայենը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության անդամների հետ՝ ընդգծելու, որ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության համար:
Բաքվից Ջեյմս Օ’Բրայենը կմեկնի Խորվաթիա, որտեղ կմասնակցի Դուբրովնիկի ֆորումին և եվրոպական գործընկերների և դաշնակիցների հետ կքննարկի Արևմտյան Բալկանների եվրաատլանտյան ինտեգրումը։