Ջեյմս Օ'Բրայեն.Եթե Մոսկվան փորձի ընդլայնել ճակատը, Ուկրաինային թույլ կտան ավելի մեծ հեռավորությունների վրա հարվածներ հասցնել
Եթե Մոսկվան փորձի ընդլայնել ճակատը, Ուկրաինային թույլ կտան ավելի մեծ տարածությունից հարվածներ հասցնել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հանրապետական կոնգրեսական Թոմաս Քինը Օ’Բրայենին հարցրեց, թե քանի ռուսական ավիաբազա կա այն տարածքներում, որտեղ ԱՄՆ վարչակազմը խանգարում է Ուկրաինային հարվածներ հասցնել:
«Եթե Մոսկվան փորձի ընդլայնել ճակատը, Ուկրաինային թույլ կտան ավելի մեծ հեռավորության վրա հարվածներ հասցնել»,- հարցին ի պատասխան ասել է Ջեյմս Օ՛Բրայենը։
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նշել է, որ Կիևի կողմից սահմանի մոտ ռուսական հնարավորությունները ոչնչացնելով՝ Մոսկվան կորցնում է հարձակվելու կարողությունը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի առաջնահերթությունը զենք մատակարարելն ու «անհրաժեշտության վայրերում» տեղակայելն էր։
Օ’Բրայենի խոսքով, սկզբում սա այն տարածքն էր, որտեղ Ռուսաստանը հարձակվում էր Խարկովի մոտ։