Ջեյմս Օ'Բրայեն. Վրաստանի և Մոլդովայի հակամարտությունների լուծումը պահանջում է մեր նոր հանձնառությունը
Ջեյմս Օ'Բրայեն. Վրաստանի և Մոլդովայի հակամարտությունների լուծումը պահանջում է մեր նոր հանձնառությունը

Կցանկանայի միանալ իմ գործընկերներին՝ ասելու, թե ինչ դժվար տարի ենք ունեցել։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա լիովին խախտում է քաղաքակրթական չափանիշները և միջազգային իրավունքը, ինչպես նաև այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է ԵԱՀԿ-ն, ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

Նա նշված հայտարարությունն արել է Սկոպյեում կայացած ԵԱՀԿ նախարարական նիստում։

«Վրաստանում և Մոլդովայում շարունակվում են հակամարտությունները, որոնք պահանջում են մեր նոր հանձնառությունը լուծելու դրանք, որպեսզի այդ հասարակությունները լիովին համապատասխանեն իրենց ժողովրդի ընտրությանը. լինել օրենքի գերակայությանը հավատարիմ երկրների ավելի լայն հասարակության մաս», – ասաց Ջեյմս Օ՛Բրայենը։