Ջեյմս Քլևերլի – Թեև Իսրայելն իրավունք ունի պաշտպանելու իրեն, նա նաև պետք է աշխատի Գազայում պաղեստինցի ժողովրդի տառապանքը մեղմելու ուղղությամբ
Ջեյմս Քլևերլի – Թեև Իսրայելն իրավունք ունի պաշտպանելու իրեն, նա նաև պետք է աշխատի Գազայում պաղեստինցի ժողովրդի տառապանքը մեղմելու ուղղությամբ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին Իսրայելին կոչ է արել կարգապահական պատասխանատվության ենթարկել։ Այդ մասին նա հայտարարել է Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովում։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի, սակայն պետք է աշխատի նաև «Գազայում պաղեստինցի ժողովրդի տառապանքը մեղմելու ուղղությամբ»։

«Չնայած անհավանական ծանր հանգամանքներին, ես իսրայելցի զինվորականներին կարգապահության, պրոֆեսիոնալիզմի և զսպվածության կոչ եմ արել»,- ասել է նա։

Քլևերլին ընդգծել է, որ առաջնորդները պետք է միասին աշխատեն՝ հետագա հակամարտություններից խուսափելու համար, քանի որ «դա հենց այն է, ինչ ՀԱՄԱՍ-ն է ցանկանում»։