Ջեյմս Դեյվիդ Վենս. Թրամփը ճիշտ էր այն ամենի հարցում, ինչում Բայդենը սխալ էր, մեզ պետք է առաջնորդ, ով պայքարում է ժողովրդի համար
Դոնալդ Թրամփի փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը։ Այս մասին նա հայտարարել է Հանրապետականների համագումարում։
Ջեյմս Դեյվիդ Վենսի խոսքով՝ Բայդենը վնաս է հասցրել այն համայնքին, որտեղ ինքը մեծացել է, Օհայոյում։
«Ինչ-որ կերպ այնպես պատահեց, որ Թրամփ անունով անշարժ գույքի կառուցապատողը ճիշտ էր այն բոլոր բաներում, որոնցում Բայդենը սխալ էր: Ջո Բայդենը խառնեց ամեն ինչ, և իմ համայնքը վճարեց դրա գինը», – ասաց Վենսը:
Նրա խոսքով՝ երկրին անհրաժեշտ է այնպիսի առաջնորդ, ով առաջին տեղում Ամերիկան կդնի։
«Որպեսզի այս տեղը բարգավաճի, մեզ պետք է առաջնորդ, ով կպայքարի երկիրը կերտող մարդկանց համար»,- ասել է փոխնախագահի թեկնածուն։