Ջեյմի Օլիվերը արշավ է սկսել Վրաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության մասին
Հայտնի խոհարար Ջեյմի Օլիվերը արշավ է սկսել Վրաստանի գաստրոնոմիական զբոսաշրջության մասին։
Այս մասին տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։
«Եթե վրացական խոհանոցի մասին ոչինչ չեք լսել, պատրաստվեք, մենք ձեզ համար հատուկ բան ունենք։ Միացե՛ք Ջեյմի Օլիվերին: Նա համտեսում է փխալի և վրացական ավանդական շոթի հաց։ Ջեյմի Օլիվերը ուսումնասիրում է Վրաստանի յուրահատուկ և հնագույն գինու մշակույթը»,- գրված է Ջեյմի Օլիվերի ֆեյսբուքյան էջում, որի թարգմանությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։