ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Սալիվանը Սի Ծինպինին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անհամբեր սպասում է Չինաստանի նախագահի հետ առաջիկա շաբաթներին խոսելուն։
Հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկու կողմերն էլ ողջունում են կապի պահպանումը և ծրագրում են մոտ ապագայում հեռախոսազրույց ունենալ Սի Ծինպինի և Բայդենի միջև։
Բացի այդ, Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի, առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայում ընթացող պատերազմը։