Ջեյք Սալիվան. Վրացի ժողովուրդը բարձրաձայնում է իր կարծիքը, տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներ հավաքվփլ են պահանջելու, որ «Վրացական երազանքը» չընդունի օրենքը
Ջեյք Սալիվան. Վրացի ժողովուրդը բարձրաձայնում է իր կարծիքը, տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներ հավաքվփլ են պահանջելու, որ «Վրացական երազանքը» չընդունի օրենքը

Տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներ հավաքվել են անձրևոտ Թբիլիսիում՝ պահանջելու, որ «Վրացական երազանքը» օրենքը չընդունի,- այս մասին սոցցանցում գրում է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Վրաց ժողովուրդն իր կարծիքն է հայտնում։ Չվախենալով ահաբեկման մարտավարությունից՝ տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներ հավաքվել են անձրևոտ Թբիլիսիում՝ պահանջելու, որ «Վրացական երազանքը» չընդունի օրենքը, գրում է Սալիվանը։

Մայիսի 11-ին Թբիլիսիում բողոքի երթ է տեղի ունեցել, որը կազմակերպել են տարբեր ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սկզբում երթի մասնակիցները հավաքվել էին մետրոյի «300 Արագվելի» կայարանում, Մարջանիշվիլիի հրապարակում, Հանրապետության հրապարակում և «Էքսպո Ջորջիա»-ում, որից հետո երթով շարժվեցին դեպի Եվրոպայի հրապարակ։