Ջեյք Սալիվան. Ուկրաինան պատերազմում հաղթելու հնարավորություն ունի, եթե մենք տրամադրենք անհրաժեշտ ռեսուրսները
Ջեյք Սալիվան. Ուկրաինան պատերազմում հաղթելու հնարավորություն ունի, եթե մենք տրամադրենք անհրաժեշտ ռեսուրսները

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասում է, որ Ուկրաինան կարողացել է կասեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկիրը հնազանդեցնելու գլխավոր նպատակը, սակայն ԱՄՆ-ն պետք է ավելի շատ օգնի Ուկրաինային։ Այս մասին Սալիվանը հայտարարել է NBC հեռուստաալիքով։

«Եթե մենք տրամադրենք անհրաժեշտ ռեսուրսները, Ուկրաինան հնարավորություն ունի հաղթելու այս պատերազմում։ Եվ մեզնից, Միացյալ Նահանգներից, մեր դաշնակիցներից ու գործընկերներից է կախված, որ կատարենք մեր պարտավորությունները: Այդ իսկ պատճառով Կոնգրեսի գործողությունը կարևոր է»,- ասում է Սալիվանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան կարող է հաղթել, ինչի համար նրան անհրաժեշտ զենք է պետք։

«Ուկրաինան կարող է ավելի հեռուն գնալ, հետ վերցնելու Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները, ապահովելու Ռուսաստանի պարտությունը և ապահովելու Ուկրաինայի հաղթանակը: Բայց նա կարող է դա անել միայն այն դեպքում, եթե ունենա անհրաժեշտ զենք»,- ասել է Սալիվանը։

Ինչպես նշում է նա, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը պետք է Ուկրաինային տրամադրի օգնության փաթեթը, որն ընդունվել է Սենատում երկկուսակցական քվեարկության արդյունքում։ Եվ պալատը պետք է արագացնի և ընդունի այս օրինագիծը։