Ջեյք Սալիվան. Վաշինգտոնը հորդորում է Հյուսիսային Կորեային չզինել Ռուսաստանին, հակառակ դեպքում Փհենյանը ծանր գին կվճարի
Ջեյք Սալիվան. Վաշինգտոնը հորդորում է Հյուսիսային Կորեային չզինել Ռուսաստանին, հակառակ դեպքում Փհենյանը ծանր գին կվճարի

Վաշինգտոնը հորդորում է Հյուսիսային Կորեային զենք չմատակարարել Ռուսաստանին, հակառակ դեպքում, ինչպես Սպիտակ տունն է ասում, Փհենյանը ստիպված կլինի դրա համար ծանր գին վճարել։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ակնկալում է ամենաբարձր մակարդակով բանակցություններ վարել Ռուսաստանին զենք մատակարարելու շուրջ։

Ավելի վաղ «New York Times»-ը գրել էր, որ Կիմ Չեն Ինը ծրագրում է սեպտեմբերին գալ Ռուսաստան եւ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել զենքի հարցը։ Հրատարակությունը հայտնում է, որ հանդիպումը կարող է կայանալ Վլադիվոստոկում, ուր Հյուսիսային Կորեայի կառավարիչը պատրաստվում է ժամանել գնացքով։ Կրեմլը չի ​​մեկնաբանել այս տեղեկությունը։