Ջեյք Սալիվան. Սպիտակ տունը կենտրոնացած է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինայի օգնության փաթեթի ընդունման վրա, չկա Բ պլան
Ջեյք Սալիվան. Սպիտակ տունը կենտրոնացած է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինայի օգնության փաթեթի ընդունման վրա, չկա Բ պլան

Սպիտակ տունը կենտրոնացած է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ուկրաինային օգնության փաթեթի ընդունման վրա, չկա պլան Բ, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մենք հավատում ենք, որ կարող ենք և կրկին օգնություն ցույց կտանք Ուկրաինային։ Մենք պետք է պահպանենք մեր աջակցությունը, և դա բոլոր դաշնակիցների պարտականությունն է»,- ասել է Սալիվանը։

Սալիվանի խոսքով՝ կենսական նշանակություն ունի, որ ԱՄՆ Կոնգրեսը համաձայնի մոտ ապագայում շարունակել աջակցությունն Ուկրաինային։ Նրա իսկ հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ն անմիջական սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի որևէ դաշնակցի դեմ։

«Սա ինքնիշխան որոշում է, որը պետք է կայացնի ինքնիշխան երկիրը, և ակնհայտորեն ընտրված ղեկավարը պետք է կայացնի իր որոշումը։ Ընտրություններ այն մասին, թե ովքեր են զբաղեցնելու ռազմական ղեկավարության բարձրագույն օղակները։ Ես միայն կարող եմ ասել, որ ԱՄՆ կողմից մենք մտադիր ենք շարունակել աջակցել թե՛ Ուկրաինայի կառավարությանը, թե՛ ուկրաինացի զինվորականներին, սակայն կադրային որոշումները թողնելու ենք ուկրաինացիներին։ Դա մենք չէ, որ պետք է որոշենք Վաշինգտոնից կամ Բրյուսելից»,- ասել է Սալիվանը։