Ջեյք Սալիվան - Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում ժողովրդավարական հետընթացով, «Վրացական երազանք»-ի վերջին գործողությունները հակասում են վրաց ժողովրդի նկրտումներին
Ջեյք Սալիվան - Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում ժողովրդավարական հետընթացով, «Վրացական երազանք»-ի վերջին գործողությունները հակասում են վրաց ժողովրդի նկրտումներին

«Վրացի խորհրդարանականները կանգնած են կրիտիկական ընտրության առաջ՝ աջակցել վրացի ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին, թե՞ ընդունել Կրեմլի ոճով օտարերկրյա գործակալների օրենքը, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին»,- սոցցանցում գրում է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում ժողովրդավարական անկմամբ։ Վրացի խորհրդարանականները կանգնած են կրիտիկական ընտրության առաջ՝ աջակցել վրացի ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին կամ ընդունել Կրեմլի ոճով օտարերկրյա գործակալների մասին օրենք, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին: «Վրացական երազանք»-ի վերջին հռետորաբանությունը, առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ու գործողությունները հակասում են վրաց ժողովրդի ձգտումներին և կոչված են մեկուսացնել վրացիներին ԱՄՆ-ից և Եվրոպայից: Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին»,- գրում է Սալիվանը։