Ջեյք Սալիվան. Մենք ողջունում ենք Եվրամիության պատմական որոշումը և Վրաստանի համար կարևոր առաջընթացը
Ջեյք Սալիվան. Մենք ողջունում ենք Եվրամիության պատմական որոշումը և Վրաստանի համար կարևոր առաջընթացը

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունում է Եվրոպական խորհրդի որոշումները։

«Մենք ողջունում ենք Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները սկսելու ԵՄ պատմական որոշումը, որը վճռորոշ քայլ է նրանց եվրատլանտյան նկրտումների իրականացման համար: Մենք նաև ողջունում ենք Վրաստանի զգալի առաջընթացը և կշարունակենք աջակցել Արևմտյան Բալկանների ԵՄ ձգտումներին»,- գրել է Սալիվանը սոցցանցում։