Ջեյք Սալիվան. Կոնգրեսի ցանկացած անդամ, ով չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, քվեարկում է այնպիսի արդյունքի օգտին, որը հեշտացնում է Պուտինի հաղթանակը
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասում է, որ Կոնգրեսի կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության դեմ քվեարկությունը կվնասի Կիևին և կօգնի Ռուսաստանին:
«Կարծում եմ, որ Կոնգրեսի ցանկացած անդամ, ով չի աջակցում Ուկրաինայի ֆինանսավորմանը, քվեարկում է այնպիսի արդյունքի օգտին, որը կհեշտացնի Պուտինի հաղթանակը: Այսինքն՝ Ուկրաինային աջակցելու դեմ քվեարկությունը Պուտինի ռազմավարական դիրքի բարելավման քվեարկություն է։ Սա ուղղակի անխուսափելի իրականություն է։ Խոսքը ոչ թե ինչ-որ մեկի դեմ քվեարկելու դրդապատճառի մասին է, այլ պարզապես նրա քվեարկության արդյունքի: Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման դեմ քվեարկությունը կվնասի Ուկրաինային և կօգնի Ռուսաստանին: Դա կվնասի ժողովրդավարությանը և կօգնի բռնապետերին: Մենք կարծում ենք, որ սա պատմության ճիշտ դասը չէ, և բոլոր անդամները՝ դեմոկրատ, թե հանրապետական, պետք է քվեարկեն՝ աջակցելու օգնության իրականացմանը», – ասել է Սալիվանը։