Ջեյք Սալիվան - Անցյալ ամիս Կոնգրեսի կողմից հաստատված ԱՄՆ ռազմական օգնությունն արդեն Ուկրաինայում է
ԱՄՆ ռազմական օգնությունը, որը Կոնգրեսի կողմից հաստատվել էր անցյալ ամիս, արդեն Ուկրաինայում է։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Օրենքի ուժի մեջ մտնելու նույն օրը, երկու-երեք շաբաթ առաջ նախագահը ստորագրեց միլիարդ դոլարի օգնության փաթեթը։ Այդ տեխնիկայի մի մասն արդեն մարտադաշտում է։ Ուրբաթ օրը նա եւս մեկ փաթեթ է ստորագրել։ Այս տեխնիկայի մի մասը մարտի դաշտ կժամանի այս շաբաթ»,- ասել է Սալիվանը։
Հիշեցնենք, որ ապրիլին Կոնգրեսը հաստատել էր Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որից հետո Սպիտակ տունը խոստացել էր արագ զենք մատակարարել Ուկրաինային։