Ջեյք Սալիվան. ԱՄՆ-ն և Ուկրաինան հունիսի 13-ին անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրեն
Ջեյք Սալիվան. ԱՄՆ-ն և Ուկրաինան հունիսի 13-ին անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրեն

ԱՄՆ-ն և Ուկրաինան հունիսի 13-ին երկկողմ անվտանգության համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ինչպես նշել է Սալիվանը, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ կանցկացնեն Իտալիայում, որից հետո կստորագրեն համաձայնագիրը։

«Հանդիպումից հետո առաջնորդները կստորագրեն անվտանգության երկկողմ համաձայնագիր, որը հստակ հայտարարություն կլինի, որ մեր աջակցությունը կլինի երկարաժամկետ և երաշխավորում է մեր համագործակցությունը, հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտներում»,- ասել է Սալիվանը։

Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ համաձայնագիրը կնպաստի նաեւ ուկրաինացի զինվորականների զարգացմանը։

«Ստորագրելով համաձայնագիրը՝ մենք ազդանշան ենք ուղարկում Ռուսաստանին մեր որոշման մասին»,- ասել է Սալիվանը։