Ջեյք Սալիվան. ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշումը՝ աջակցելու Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը
ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշումը՝ աջակցելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք ողջունում ենք Թուրքիայի խորհրդարանի քվեարկությունը, որը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին։ Սա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար կարևոր առաջնահերթություն էր։ Շվեդիան ուժեղ և կարող պաշտպանական գործընկեր է, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կդարձնի ԱՄՆ-ն և Դաշինքը ավելի անվտանգ և ուժեղ»,- գրել է Սալիվանը Twitter-ում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն աջակցել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այժմ Հունգարիան կլինի միակ անդամ պետությունը, որը դեռ պետք է վավերացնի Շվեդիայի անդամակցության արձանագրությունը: