Ջեյհուն Բայրամով. Երեկ մենք տեսանք գեղեցիկ խաղ, այսօր, երբ ես ժամանեցի Թբիլիսի, այս մթնոլորտը զգացվում էր ամենուր, ուզում եմ շնորհավորել ձեզ, պարոն նախարար, և վրաց ժողովրդին
Ջեյհուն Բայրամով. Երեկ մենք տեսանք գեղեցիկ խաղ, այսօր, երբ ես ժամանեցի Թբիլիսի, այս մթնոլորտը զգացվում էր ամենուր, ուզում եմ շնորհավորել ձեզ, պարոն նախարար, և վրաց ժողովրդին

Վրաստանում այցով գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է վրաց ժողովրդին և իր գործընկեր Իլիա Դարչիաշվիլիին Եվրո-2024-ում Վրաստանի ֆուտբոլի հավաքականի երեկվա հաղթանակի կապակցությամբ։

Նրա խոսքով, Վրաստանի հավաքականը պատմական ձեռքբերումներ ունի։

«Ինձ և իմ գործընկերների համար միշտ հաճելի է լինել Վրաստանում, սակայն մեր այցը համընկնում է շատ կարևոր ժամանակի հետ և ավելի գրավիչ է դարձնում այն։ Այս օրերի ընթացքում տեսանք Վրաստանի հավաքականի պատմական նվաճումները, առաջին պատմական հաղթանակն այն էր, որ Վրաստանի հավաքականն առաջին անգամ մտավ Եվրոպայի առաջնություն, իսկ երեկ մենք տեսանք արտառոց արդյունք, երբ Վրաստանի հավաքականը տեղափոխվեց հաջորդ փուլ։ Մենք շատ գեղեցիկ խաղ տեսանք։ Այսօր, երբ հասա Թբիլիսի՝ օդանավակայանից քաղաք, այս մթնոլորտը զգացվում էր ամենուր։ Ցանկանում եմ շնորհավորել ձեզ, պարոն նախարար, և վրաց ժողովրդին»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։