Ջեյհուն Բայրամով. Հայ բնակիչների կողմից Ադրբեջանի տարածքները լքելու պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող «ռեժիմը»
Ջեյհուն Բայրամով. Հայ բնակիչների կողմից Ադրբեջանի տարածքները լքելու պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող «ռեժիմը»

Հայ բնակիչների կողմից Ադրբեջանի տարածքները լքելու պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող «ռեժիմը»,- ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ։

Բայրամովի խոսքով, ինչպես հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, այս գործընթացում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն չի եղել։

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության, «Ջեյհուն Բայրամովն ընդգծել է միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների նկատմամբ, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության վերականգնումը, երկակի ստանդարտների և ընտրովի մոտեցման անթույլատրելիությունը»։