Ջեյհուն Բայրամով. Հաճելի էր հանդիպել Իլիա Դարչիաշվիլիի հետ, մենք հաստատեցինք Ադրբեջանի և Վրաստանի միջև ամուր երկկողմ ռազմավարական գործընկերության կարևորությունը
Ջեյհուն Բայրամով. Հաճելի էր հանդիպել Իլիա Դարչիաշվիլիի հետ, մենք հաստատեցինք Ադրբեջանի և Վրաստանի միջև ամուր երկկողմ ռազմավարական գործընկերության կարևորությունը

Հաճելի էր հանդիպել Իլիա Դարչիաշվիլիի հետ, մենք հաստատեցինք Ադրբեջանի և Վրաստանի միջև ամուր երկկողմ ռազմավարական գործընկերության կարևորությունը,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հաճելի էր հանդիպել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին։ Մենք հաստատեցինք Ադրբեջանի և Վրաստանի միջև ամուր երկկողմ ռազմավարական գործընկերության կարևորությունը և մեր երախտագիտությունը հայտնեցինք տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճմանն ուղղված ջանքերի համար»,- գրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Այսօր Վրաստան են այցելել Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները։ Այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը հանդիպումներ են ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ, որից հետո հանդիպումը կայացել է երկկողմ ձևաչափով` Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ: