Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտվել է
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտվել է, – այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ մինչ այժմ խաղաղության պայմանագրի երկու կետ պետք է համաձայնեցվեր հայկական կողմի հետ, և մի քանի օր առաջ Հայաստանը հաղորդակցման ուղիներով տեղեկացրել է Բաքվին, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկները։
Բայրամովը նաև նշել է, որ հաջորդ փուլում Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։