Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանը Ղարաբաղում հասավ իր նպատակին
Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանը Ղարաբաղում հասավ իր նպատակին

Ադրբեջանը հասել է իր նպատակին Ղարաբաղում, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ։

«Ադրբեջանի կողմից իրականացվող հակաահաբեկչական միջոցառումները հասել են իրենց նպատակներին։ Հայաստանն ու նրա ենթակա անօրինական վարչակարգը ստիպված եղան համաձայնվել զինաթափվել, ապամոնտաժել բոլոր անօրինական կառույցները և հեռանալ Ադրբեջանից։ Պատճառը, որ դա տեղի չունեցավ խաղաղ ճանապարհով, կայանում է նրանում, որ Հայաստանի կողմից լկտի անտեսումը և ներգրավված երրորդ կողմերի՝ օժանդակողների կողմից համարժեք գործողությունների բացակայությունը», – ասում է Բայրամովը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ իրենք համոզված են, որ Ադրբեջանի և Հայաստանի համար կա պատմական հնարավորություն՝ հաստատել բարիդրացիական հարաբերություններ և խաղաղ գոյակցել որպես երկու ինքնիշխան պետություն՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Բացի այդ, ինչպես նշել է Բայրամովը, Ադրբեջանը Ղարաբաղում ապրող հայերին խոստացել է, որ իրենք կպաշտպանեն իրենց իրավունքները, իսկ ցանկության դեպքում նրանք կկարողանան ազատորեն լքել տարածքը։